38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զրույց սրտի հետ

Զրույց սրտի հետ
25.10.2023 | 10:30

Սի՛րտ, մի՛ նախանձիր նրան, ով այսօր

Նախանձ շարժելու առիթներ ունի.

Ի՞նչ գիտես, վաղը կույր բախտը նրան

Կյանքի ծովի ո՞ր ափը կհանի:

Մի՛ խղճա, ի՛մ սիրտ, մի՛ խղճա նրան,

Ով կարեկցանքի՛դ կարիքը ունի.

Ի՞նչ գիտես, Աստված փորձելով նրան՝

Քո դատը վաղը ինչպե՞ս կտանի:

Երբե՛ք մի ծաղրիր արատավորին.

Կարո՞ղ ես, օգնի՛ր, օգնի՛ր անկասկած.

Ի՞նչ գիտես, նրան ցավ պատճառողին

Ո՞ր խորխորատով կտանի Աստված:

Հավատա՛, պետք չէ անիծել նրան,

Ով երազանքիդ ճամփին կկանգնի.

Չէ՞ որ չգիտես, անեծքդ նրա՞ն,

Թե՞ քեզ դժոխքի դուռը կտանի:

Քծնությամբ չանցնե՛ս վերելքիդ ճամփան,

Քծնեցիր՝ հոգուն կստիպես սողալ.

Այդ կերպ որքան էլ «ԵՍ»-դ բարձրացնես,

Հոգու վայրէջքն է դառնում կանխակալ:

Վարքեր քննելիս նախ քո՛նը քննիր,

Անաչառ եղիր նախ ինքդ քե՛զ հետ,

Դատելուց առաջ քո մե՛ղքը փնտրիր,

Հա՛շտ եղիր, սի՛րտ, քո ներքին ձայնի հետ:

ԼԱՈՒՐԱ Ա.

22.10.2023

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4267

Մեկնաբանություններ